Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աշոտ Փաշինյանը թրաֆիքինգի զոհ է. Էդգար Ղազարյան

Մայիս 17,2023 20:05

Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման կասկածանքով «Որդիների կանչ» հ/կ-ի գրասենյակի մոտից Շենգավիթի Ոստիկանության բաժին տարված զոհված զինծառայողների ծնողների փաստաբաններին ու ԱԺ պատգամավորներին քիչ առաջ թույլ տվեցին բարձրանալ ձերբակալվածների մոտ:

«Կոնկրետ փաստաբաններին թույլ չտալու դեպքով մեկնաբանեմ. Քրեական օրենսգրքով սահմանված կարգով փաստաբանի մուտքը իր պաշտպանյալի մոտ արգելելը հանցագործություն է: Ինձ ոստիկանությունից բացատրեցին՝ փորձել են ճշգրտումներ անել փաստաբանն է, թե ոչ, բայց ես ինչքան տեղեկացա՝ դա 40 րոպե է տեւել: Բայց այդ գործընթացը չի կարող այդքան տեւել, ընդամենը պետք է գնալ հարցնել, էս փաստաբանն է եկել, դո՞ւ ես հրավիրել, ասում է՝ հա, փաստաբանը վերեւ է բարձրանում: Ակնհայտ է, որ ձեւական բաներ են գտել, որ ձգձգեն: Չգիտեմ՝ ինչու են ձգձգել, բայց ենթադրվում է, որ որեւէ անօրինական բան անելու համար են այսքան ձգձգել, թե՛ փաստաբանների, թե՛ առավել եւս պատգամավորների մուտքը, որեւէ մեկը չի կարող խոչընդոտել: Պատգամավորը, երբ ցանկանա  ցանկացած պետական դուռ կարող է բացել ու ներս մտնել»,- ասաց ոստիկանության շենքի մոտ ի պաշտպանություն ձերբակալված ծնողների եկած փաստաբան Արսեն Բաբայանը:

Ի պաշտպանություն ծնողների՝ ոստիկանության շենքի մոտ հավաքվածների մեջ էր նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Կարծում եմ, որ այս գործում կա առաջնային պատասխանատվությունը, այստեղ պետք է բերման ենթարկվեր վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության պետ Հովհաննիսյանը: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ ու նրա ընտանիքի բոլոր անդամները օրենքով հանդիսանում են պետական պահպանության օբյեկտ, պետք է հասկանալ, թե նրանք ինչու են օբյեկտին թողել անտեր, անտիրական: Արդեն որերորդ անգամ է, նրանք պարտավոր են իրականացնել օբյեկտի պատշաճ պահպանությունը»,- ասաց Ղազարյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը որդու հետ կապված ինչ-որ գործողություն է կազմակերպում, կինն էլ մամուլի նյութ է դարձնում, գրում է. «Էդ երեխեն սրանց ընտանեկան բռնության զոհն է, թրաֆիքինգի զոհ է: Էդ երեխեն իր ծնողների ձեռքը կրակն է ընկել : Հիշեք՝ քանի ներկայացում են սրանք ցուցադրել Աշոտ Փաշինյանի բանակ գնալուց. էն  ծանուցագիրը ստանալուց, մինչեւ հավաքակայանում նկարվելը, դիմում  գրելը,  որ կամավոր է գնում Արցախի պաշտպանության բանակ: Հազարավոր մարդիկ ամեն զորակոչին գնում են բանակ, սենց թատրոն բացի Աշոտ Փաշինյանից, որեւէ ուրիշ մեկի հետ եղե՞լ է, թե՞՝ չէ: Սրան ճամփեցին բանակ, ուղղաթիռն առան մարդ ու կնիկ գնացին, սրա հետ նկարվան, եկան: Հիշեք՝ մարտի դաշտում Աշոտի սխրանքների մասին լեգենդները, գերի կհանձնենք, գերիների հետ փոխանակում կանենք, ինչ ասես էդ երեխուն ենթարկել են»:

Ղազարյանը նկատեց նաեւ, որ այսօր կրկին Սոթքի ուղղությամբ կան կրակոցներ, ունենք վիրավոր, բայց մենք մեր երկրի ճակատագիրը թողած՝ ընկել ենք Աշոտ ենք խաղացնում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031