Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման կասկածանքով «Որդիների կանչ» հ/կ-ի գրասենյակի մոտից Շենգավիթի ոստիկանության բաժին տարված զոհված զինծառայողների ծնողները իրենց մեղավոր չեն ճանաչում: Քիչ առաջ լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այս պահին իրականացվում են ստանդարտ քրեադատավարական ընթացակարգեր, անձնական խուզարկություններ են ընթանում: Հնարավորություն տրվեց նրանց հետ առանձին զրուցել»,- ոստիկանության շենքից դուրս գալով՝ ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով՝ մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել, բայց նախաձեռնվել է քրեական վարույթ: Առեւանգման հանգամանքը, ըստ նրա, կտրականապես հերքվում է. «Մարդկայնորեն զրուցել են, իր կամքով մեքենա է նստել»: Իրավապաշտպանի համար անհասկանալի է, թե ինչու է իրեն մեքենայից դուրս նետել:
Ռուբեն Մելիքյանը նաեւ ասաց, որ վարույթը, ամենայն հավանականությամբ, կքննվի Երեւան քաղաքի վարչությունում: Մելիքյանի խոսքով՝ ծնողներին բերման են ենթարկել բռնի ուժով ու ձեռնաշղթաներով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ