ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբրև Արցախ զենք է մատակարարվում։ Չեն էլ հասկանում, որ եթե նման բան են գրում, նշանակում է իրենց կողմից անցակետի տեղադրումը ոչինչ չարժի, որովհետև այդտեղ կանգնած ադրբեջանցիները կամ տեսողության հետ խնդիրներ ունեն կամ էլ հօգուտ հայերի են աշխատում։
Իրականում նման ապատեղեկատվությունը միայն մի նպատակ ունի` տեղեկատվական հիմք ստեղծել Արցախի դեմ ագրեսիվ քայլերի գնալու համար։ Սա հատկապես ակնառու է Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, որտեղ Փաշինյանը խոստացել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Կարդացեք նաև