Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվան Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է անում. Զախարովա

Մայիս 17,2023 17:43

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ սադրիչ բնույթի հայտարարություններից:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է եղել, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի մոտակայքում տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի խախտումներ երկու կողմերից էլ:

«Իրավիճակն այժմ կայունացել է: Մենք կոչ ենք անում հայ և ադրբեջանական կողմերին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և իրավիճակը սրելուց»,- ասել է Զախարովան:

Ըստ նրա՝ Ռուսաստանը կարծում է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է կարգավորվեն քաղաքական դիվանագիտական ճանապարհով: «Մոսկվան մտադիր է մշտապես նպաստել դրան, այդ թվում մայիսի 19-ին ծրագրված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ընթացքում»,- ասել է Զախարովան:

Նա նաև ասել է, որ նախատեսված են երկկողմ բանակցություններ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև:

«Մոսկվան ակնկալում է, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջմղմանը, վիճելի հարցերի լուծմանը»,- ասել է Զախարովան:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031