Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ ուղիղ եթերով տեղեկություն հայտնեց, որ «Որդիների կանչ» հ/կ-ի գրասենյակի մոտից ոստիկանական մեծ խմբի կողմից ձերբակալվել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ, որոնք այսօր, ըստ «Հայկական ժամանակի»-ի տեղեկությունների, փորձել են առեւանգել Նիկոլ Փաշինյանի որդուն:
«Աշոտ Փաշինյանին առեւանգելու կասկածանքով, իրենց անձնական թերթն է դրա մասին գրել: Միանգամից ասեմ, որ շատ կասկածելի գնահատական է առեւանգումը, այդպես չեն առեւանգում: Ես եւ մի քանի ծնողներ գնում ենք Շենգավիթի քննչական, որտեղ տարվել են ծնողները: Խայտառակ ձեւով են տարել, ավելի վատ, քան Եռաբլուրի կադրերը, որ տեսել եք»,- եզրափակեց իրավապաշտպանը:
Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել պատերազմում զոհված զինծառայողների՝ Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ու Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Վերջինիս մեքենայում է եղել Աշոտ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ