Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Կարդացեք նաև
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը և կարևորել միջազգային հանրության շարունակական ու հետևողական արձագանքը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման ու առևտրատնտեսական կապերի խորացման շուրջ:
Վարչապետի աշխատանքային այցն Իսլանդիայի Հանրապետություն ավարտվել է:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ