«Ա1+». Հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Նա մեղադրվում է դիտավորությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ԵԴ/25501/02/20 քաղաքացիական գործով կայացված և 18.04.2022թ. օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար։ Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանին։
Ըստ «Դատալեքսի» հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը չի հերքել Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանի վերաբերյալ «Ճանաչված հրապարակագիրը փնտրում է ենթադրյալ վաճառված իր երեխային» վերտառությամբ հոդվածում ներկայացված զրպարտչական փաստացի տվյալները, այն է՝ Հանրապետական հիվանդանոցի ծննդատան բժիշկների խումբը՝ Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ, նորածին որդուն գողացել ու վաճառել են:
Չի հերքել նաեւ Հանրային Հեռուստաընկերության «Երեխաներին ծնողներից փողով բաժանած հանցագործությունների աշխարհագրությունը՝ ՔԿ-ում» ռեպորտաժի ընթացքում ներկայացված զրպարտչական փաստացի տվյալները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: