«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ մոտ ապագայում Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կկարողանան վերջնական համաձայնության գալ «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային փոխադրումների կազմակերպման շուրջ։ Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր՝ հեռավար կարգով մասնակցելով Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի կնքման արարողությանը։
«Այս միջանցքի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը ծավալվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերության պայմաններում։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում եռակողմ ձևաչափում՝ Ադրբեջանի մասնակցությամբ, ավարտին կհասցվի «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային և բեռնատար փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի մշակումը։ Այդպիսով երեք երկրների քայլերի հաջող համակարգման համար անհրաժեշտ իրավական բազա կստեղծվի», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: