Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության անդամ, բժիշկ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Սևան Սըվաջըօղլուն երկրի նորընտիր խորհրդարանում կստանա պատգամավորական մանդատ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նա հայ համայնքի միակ ներկայացուցիչն է լինելու խորհրդարանում:
Սևան Սըվաջըօղլուն թուրքական «Sabah» պարբերականի հետ զրույցում անդրադառնալով իր պատգմավոր ընտրվելու մասին լուրերին։
«Մեր երկրում փոքրամասնությունների թեկնածուի ընտրացուցակներում հայտնվելը, կարևոր քայլ է նրանց քաղաքական ներկայացվածությունը մեծացնելու տեսանկյունից»:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ մայիսի 14-ին Թուրքիայում անցկացված համապետական ընտրություններում ԱԶԿ-ի կողմից ներկայացված ընտրացուցակում Սևան Սըվաջըօղլուն զբաղեցնում էր 9-րդ տեղը:
Հիշեցնենք, որ 2018-ի գումարման խորհրդարանում երկու հայ պատգամավոր էր ընտրվել: Նրանք էին՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը: