«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:
Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, որոնք ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հ․ Գ․ «Միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ չի եղել։ Սա ընդամենը հանրությանը կարևոր հարցերից շեղելու հերթական փորձ է։ Որևէ իրավական գործողություն մեր ՀԿ-ի որևէ անդամի նկատմամբ չի իրականացվել», @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայր, «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Վահան Սահակյանը։