Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը ռազմական ներկայություն կամ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն չի հայտնել. Ռուստամյանը սխալվում է, Խաչատրյանը՝ «մոռանում որոշ դրվագներ». Civilnet

Մայիս 17,2023 15:28

Civilnet. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմեն Ռուստամյանը մայիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, թե Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է հայտնել իր բոլոր միջոցներով ներկա գտնվել, իսկ Հայաստանը համապատասխան չի արձագանքել։

Պատգամավորը սխալվում է

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է 2021-ի մայիսին և հոկտեմբերին (առնվազն բանավոր), ինչպես նաև 2022-ի սեպտեմբերին։ Բոլոր դեպքերում դիմումները մնացել են անարդյունք՝ ՀԱՊԿ-ը Հայաստանին ռազմական ներկայություն կամ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն չի հայտնել և չի տրամադրել՝ հակառակ ՀԱՊԿ կանոնադրության երկրորդ և չորրորդ հոդվածներով ունեցած պարտավորությունների։

Երկու դեպքում էլ ՀԱՊԿ-ը ուղարկել էր մոնիտորինգային առաքելություն, և հայտարարություններ հնչեցրել այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված և սահմանագծված չէ։

Այսպես, 2022-ի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ խոսք չկա ՀԱՊԿ-ի կողմից ի աջակցություն Հայաստանի ռազմական ուժ կիրառելու կամ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին։

Արթուր Խաչատրյանը «մոռացել է որոշ դրվագներ»

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, թե Հայաստանի որևէ իշխանություն երբեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում չի ճանաչել։

Արթուր Խաչատրյանն իր թվարկած փաստաթղթերի շարքում, սակայն, չի նշում «Ընդհանուր պետություն» կարգավորման առաջարկների մասին, որում թեև ուղղակիորեն չի ասվում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի ենթակայության տակ դրվելու մասին, սակայն խոսվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում ընդհանուր պետություն ձևավորելու մասին։

1998-ի նոյեմբերի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած «Ընդհանուր պետության» կարգավորման առաջարկներում նշվում էր․ Լեռնային Ղարաբաղը Հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Ընդհանուր պետության առաջարկին Հայաստանը հավանություն է տվել 1998-ի նոյեմբերի 25-ին, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։

Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,
Անի ԳՐԻԳՈՐՅԱՆ,

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031