Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 17,2023 14:11

Երևան քաղաքում՝
Մայիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-19-ին, 22-ի երեկոյան հնարավոր է, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 17-ի ցերեկը, 18-ին, 22-ին առանձին շրջաններում, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Մայիսի 18-19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-22-ին՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 32.5°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 5.8°C (1981թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 17.3°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031