Լրահոս
Օրվա լրահոսը

Չկատարած աշխատանքի դիմաց որդուն ավելի քան 1 մլն դրամ աշխատավարձ է վարձատրել չարաշահելով լիազորությունները

Մայիս 17,2023 13:17

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի  322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, գիտակցելով իր որդուն անհամատեղելի՝ այլ աշխատանք ունենալու, այնուամենայնիվ իր մոտ վարորդ նշանակելու, նշված աշխատանքին վերջինիս չներկայանալու ու ծառայողական ավտոմեքենան անձամբ վարելու հանգամանքները, իր կողմից հաստատված աշխատավարձի կեղծ տեղեկագրերի հիման վրա, չկատարած աշխատանքի դիմաց, 1.390.753 ՀՀ դրամի աշխատավարձ որդուն վարձատրելու, այդ կերպ համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու, ինչպես նաև հանդիսանալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, համայնքային գույք հանդիսացող 50 տոննա տարողությամբ երկաթյա տարան շահադիտական դրդումներից ելնելով ուղղակի վաճառքի ձևով 440.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

🔹Նախաքննությունը շարունակվում է:

🔹Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՀ ՔԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031