Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Երևանը համաձայներ ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, կստանար առավել կայուն իրավիճակ. Լավրով

Մայիս 17,2023 13:07

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանը համաձայներ իր տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, կստանար առավել կայուն իրավիճակ:

«Մենք պատրաստ էինք նույն կերպ, ինչպես Ղազախստանին, օգնելու ՀԱՊԿ այնպիսի անդամի, ինչպիսին Հայաստանն է: 2022թ. աշնանը Երևանում կազմակերպության գագաթնաժողովում ներկայացվեց փաստաթուղթ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքի: Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված էր արտաքին գործերի նախարարների մակարդակով: Հետո գագաթնաժողովի վերջին պահին մեր հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը: Մինչ այժմ այն մնացել է թղթի վրա և չի կարող իրականացվել: Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման և ուժի մեջ մտնելուն, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և կստանար առավել կայուն իրավիճակ»,- ասել է Լավրովը:

Նա նաև համաձայնվել է լրագրողի այն դիտարկմանը, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ցանկանում են «ճոճել» իրավիճակը ԱՊՀ տարածքում:

«Նրանք ոչ միայն դա ցանկանում են, այլև ակտիվորեն զբաղվում են դրանով: Գիտեմ, որ հայերին (մենք ունենք այդպիսի տեղեկություն) նրանք ասում են, թե եկեք մեզ մոտ, դուրս հանեք ռուսներին ձեր տարածքից, այդ թվում սահմանապահներին, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կարող են օգնել ապահովել ձեր անվտանգությունը: Բացահայտ սադրանք: Սա արդեն դիվանագիտություն չէ»,- ասել է Լավրովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031