Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի և ավագանու ընդունած իրավական ակտերը նախատեսվում է հրապարակել նաև arlis-ում

Մայիս 17,2023 12:55

Առաջարկվում է, որ Երեւանի տեղական ինքնականառավարման մարմինների՝ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած իրավական ակտերը հրապարակվեն ոչ միայն Երեւան քաղաքի պաշտոնական կայքում, այլեւ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված եւ գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքում:


«Սա բնակիչներին, կազմակերպություններին ավելի հասանելի կդարձնի Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած իրավական ակտերը: Այս պրակտիկան փորձարկելուց հետո, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, այսինքն՝ համակարգը չծանրաբեռնվի եւ արդյունավետությունը չնվազի, մենք կքննարկենք եւ նույն առաջարկով հանդես կգանք տեղական ինքնակառավարման մյուս մարմինների համար»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչյուր տարի ընդունվում է ավելի քան 6000 ակտ: Երեւանում բնակվող անձանց եւ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ իրավաբանական անձանց իրենց գործունեության իրականացման ընթացքում հաճախ անհրաժեշտ է լինում ծանոթանալ վերոնշյալ ակտերին:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031