Լոռու մարզում մոտ կես ժամ առաջ ավտովթար է տեղի ունեցել պարեկային ծառայության մասնակցությամբ: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մեջ, իրար են բախվել Priora եւ RAV4 մակնիշի ավտոմեքենաները:
Aravot.am-ի տեղեկություններով’ վթարի մեղավորը եղել է Priora-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ ճակատ-ճակատի բախվել պարեկայինի մեքենային: Վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն: Վիրավորներից 2-ը Priora-ի ուղեւորներն են, մյուսը’ պարեկային ծառայող:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ