Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական թատրոնի ճեմասրահում նույն բուհի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախաձեռնությամբ կայացավ արցախաբնակ լուսանկարիչների՝ «Շրջափակման ձայնը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։
Ցուցահանդեսի գլխավոր նպատակն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանրությանը, հատկապես երիտասարդությանը ներկայացնելն է արվեստի լեզվով։
Կարդացեք նաև
Հարյուր լուսանկարներից ընտրվել է երեսուներեքը: Դրանք Երևանում կցուցադրվեն մինչև մայիսի 18-ը։ Նախատեսվում է նաև ցուցահանդեսը բացել Գյումրի և Վանաձոր քաղաքներում։
Մանրամասները` «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում