Լրահոս
Օրվա լրահոսը

680, 000 հայերի կողմից ընտրված կառավարությունը մտադիր է մերժե՞լ արտերկրում ապրող մոտ 9 միլիոն հայերի` որոշմանը մասնակցելու իրավունքը

Մայիս 17,2023 13:30

680, 000 հայերի կողմից ընտրված կառավարությունը մտադիր է մերժե՞լ արտերկրում ապրող մոտ 9 միլիոն հայերի` որոշմանը մասնակցելու իրավունքը

Մի քանի տարի առաջ՝ այն՝ ինչ գրում էի սոցցանցերում կիսահումորով ու կես ցավով՝ վերածվեց մի իրավիճակի, երբ նույնիսկ հումորը չէր կարող ներկա լինել իմ գրառումների մի մասում եւ ես ապարդյուն ջանքերի մեջ, որպեսզի կարողանամ ամբողջությամբ քաղաքականապես թարգմանել եւ ընկալել «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության եւ պարոն վարչապետ Փաշինյանի քաղաքական ուղերձների իմաստները: Իրոք, որոշ ժամանակ անց ես փորձեցի հետամուտ լինել «Իմ քայլը» շարժման խոստումներին, ով իրեն հռչակեց Մեսիա՝ «հրաշագործ փրկություն»՝ Հայաստանի քաղաքացիների պոռթկումից եւ իրավասություն-թույլտվություն խնդրեց ժողովրդից՝ իրեն հայտարարելու, որպես նրանց ներկայացուցիչը եւ շուտով հռչակեց իրեն ժողովրդի խաղաղ հեղափոխության վերջնական, բացարձակ առաջնորդը ու հեղափոխությունը նրանք անվանեցին «թավշյա հեղափոխություն»՝ միգուցե այն ապրանքանիշ դարձնելու եւ բացառիկ սեփականություն հաստատելու համար։

Փորձեցի վերլուծել այն խոստումը՝ թե կտիրի սոցիալական արդարություն՝ եւ մարդկանց կյանքը կբարելավվի: Երբ տեսա, որ դա չի լինելու, խուսափեցի համարձակ եզրակացությունից, երբ հարցրի այս մասին եւ հումորով արտահայտեցի՝ ասացի. «նա ասաց, որ մարդկանց կյանքը կբարելավվի, բայց չնշեց տոկոսը: Նրա մերձավոր շրջապատի մոտ 300 հոգու կյանքը լավացել է՝ պետք էր միայն ճիշտ եւ ամբողջական հարց տալ՝ որպեսզի կարողանանք հասկանալ ամբողջական իմաստը՝ պետք է հարց տայինք՝ թե մարդկանց նկատի ունե՞ք, թե՞ մեծամասնության կյանքը կբարելավվի, կամ դուք նկատի ունե՞ք ընդամենը որոշ մարդկանց՝ մի փոքր տոկոսի»:

Այսպիսով, իմ գլխում առաջացավ այն միտքը, որ մենք երբեք չպետք է ակնհայտորեն ենթադրենք, որ, անշուշտ, նկատի ունեն, թե հեղափոխության ինքնահռչակ առաջնորդները նշանակում էին, որ ժողովուրդների կյանքը կբարելավվի:

«Քաղաքացիական պայմանագրի» կարգախոսը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ վարչապետը եւ ՔՊ-ն բարձրացրել են «Ապագա կա» կարգախոսը, իսկ 2 տարի անց մենք տեսնում ենք միայն, որ հանրապետությունը հետընթաց է ապրում, իսկ խոստացված ապագայի նշանները չեն երեւում: Փաստորեն, վարչապետը մի 2 շաբաթ առաջ ասաց, որ մենք կարող ենք գնալ մեր թշնամիների հետ համաձայնության, որը կարող է այդքան էլ հաճելի չլինել, ուստի նա կարծես շուտով պատրաստեց մեզ հերթական հիասթափության։ Հիմա, միգուցե, չպետք է նորից ենթադրություններ անեինք, եւ ամբողջական բացատրություն պահանջեինք, ճիշտ հարց տայինք՝ «ի՞նչ նկատի ունեք, պարոն վարչապետ, նկատի ունեք, որ հանրապետությանը լուսավոր ապագա է սպասվում սոցիալական արդարության, քաղաքական, անվտանգության, իրավական ասպեկտի առումո՞վ»:

Երեւի ուզում էր ասել, որ այո, Էջմիածնից 20 րոպե հեռավորության վրա կա «Ապագա» անունով մի փոքր քաղաք, ով գիտի, նա պնդում է, որ «Ապագա կա», միգուցե նա խոսում էր այդ քաղաքի՞ մասին…

Եվ երրորդ հարցումս այս հոդվածի հիմնաքարն է:

2018 թվականին վարչապետն ասել էր. «Երկրագնդի վրա գտնվող ցանկացած հայ, ով կարող է հաստատել իր ազգային ինքնությունը, ավտոմատ/ինքնաբերաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»: Հիմա կհարցնեք՝ նրա ասածը բավականին հստակ է, պարզ, ճշգրիտ եւ որոշակի, բացատրության կարիք չի կարող լինել: Բայց արի նորից մտածենք, հիմա գուցե պետք է հարցնեինք՝ վարչապետ, դա լրիվ նախադասությո՞ւնն է, թե՞ կա շարունակություն եւ կարծես թե կա շարունակություն: Իմ եւ հավանաբար շատ հայերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կիրառվող մոտեցումը հետեւյալն է. «… Ավտոմատ/ինքնաբերաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, քանի դեռ նրանք դեմ չեն իշխանության քաղաքականությանը, քանի որ ընդդիմությունը հավասարազոր է պետականությունը խարխլելուն»:

Օրինակը գործող իշխանություններին դեմ հանդես եկող եւ որքան գիտեմ ՀՀ քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի դեպքն է, ում արգելել են մուտք գործել Հայաստան (2022թ. հուլիսի 13-ին Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան, նա ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ-խմբ): Այժմ նա բարոյապես ՀՀ քաղաքացի է՝ ըստ վարչապետի հայտարարության, բայց ոչ տեխնիկապես, հետեւաբար, ակնհայտ է, որ նա չի օգտվում նույն իրավունքներից, ինչ ՀՀ քաղաքացիները: Եթե օգտվեր, հանրապետության քաղաքացու մուտքը մերժելը լուրջ իրավական հետեւանքներ, խնդիրներ կառաջացներ, հետեւաբար, իմ ենթադրությունը, որ կա շարունակություն վարչապետի հայտարարությանը, ունի երկու մաս. հայտարարված եւ չհայտարարված:

Սակայն վերջերս հումորը չի կարող լինել նման վերլուծության մեջ, մի քանի օր առաջ համացանցում մի տեսանյութ շրջանառվեց, որ Զարեհ Սինանյանը, ով հայկական սփյուռքի հետ հարաբերությունների կազմակերպման լիազոր պատասխանատուն է, խորապես վիճահարույց եւ նույնիսկ սկանդալային հայտարարություն արեց: Արտահոսած տեսանյութում նա դիմում է Չեխիայում կամ Գերմանիայում գտնվող մի հայի, կոնկրետ երկիրը չգիտեմ, հայ պարոնին ասում է, թե «ինչ ես խոսում Հայաստանի մասին, քանի դեռ ապրում ես այստեղ (Չեխիա կամ Գերմանիա), Հայաստանի մասին մի խոսիր»:

Սա խնդրահարույց, աղաղակող հայտարարություն է եւ մինչ այսօր չկա պաշտոնական պարզաբանում այս լուրջ մտահոգիչ խոսքերի վերաբերյալ, ու նման վիրավորական սխալները բաց են թողնվում եւ երբեք չեն կարող հետ վերցվել բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ում վրա դրվել է Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի կապերը ամրապնդելու պարտականությունն ու պարտավորությունը, առաքելությունը:

Թե ինչ է նա կոնկրետ ասել եւ ինչ է իրականում նշանակում, չափազանց ապշեցուցիչ է, որ մինչ օրս պաշտոնական իշխանություններից ոչ մի հետկանչում, պարզաբանում եւ ներողություն չի հնչել: Բազմաթիվ երկրներում նման խոսքերը, անշուշտ, կհանգեցնեին կամ ինքնակամ հրաժարականի, կամ պաշտոնյային ազատելով զբաղեցրած պաշտոնից, բայց մինչ այժմ երկաթյա լռություն է:

Արդյո՞ք պետք է եզրակացնենք, որ երեւանյան իշխանությունները համաձայն են այն մտքին, որ արտերկրում ապրող հայերն իրավունք չունեն վիճելու եւ պահանջելու փաստացի մասնակցություն հանրապետության որոշումների կայացմանը, հատկապես որ, մոտ 9 միլիոն հայ է ապրում հանրապետությունից դուրս, իսկ ներսում՝ ընդամենը 3 միլիոն: Այն եւ որ 680, 000 հայերի կողմից ընտրված կառավարությունը մտադիր է մերժել արտերկրում ապրող մոտ 9 միլիոն հայերի` որոշմանը մասնակցելու իրավունքը:

Պարոն Սինանյանի բացառիկ առաքելությունն ու պարտականությունը պետք է լիներ կազմակերպել այդ հարաբերությունները եւ աշխատել դրանց ամրապնդման ուղղությամբ, փոխարենը, նա կարծես թե միայն թուլացնում է դրանք՝ արտահայտությամբ, վարքով, գործողություններով եւ արդյունքներով:

Նա իր առաքելության հենց սկզբից դարձել է հակասական, կոնֆլիկտային, ես հիշում եմ, որ նա տարիներ առաջ մի պատմական խմբի նկարագրում էր որպես «փոքր խումբ», եւ երբ նա պետք է նշանակվեր սփյուռքի նախարար, այդ խումբը հայտարարություն տարածեց, որում նա բնութագրվում է որպես կողմնակալ կերպար, եւ որ սփյուռքի նախարարը պետք է լինի չեզոք եւ սփյուռքը համախմբող մեկը, ուստի «վերապահություն» են արտահայտել նրա նշանակման վերաբերյալ:

Բայց սա միակ դեպքը չէր, նա կոնֆլիկտի մեջ է սփյուռքի այլ խմբերի հետ, եւ ամեն անգամ, երբ այցելում է սփյուռք, բախվում է ուրիշների հետ: Նրա ասածը ոմանք կարող են արդարացնել, թե նա ասել է անհարմար պահին, որ իրեն կարող է անկյունում զգալ եւ սադրանքի ենթարկվել, բայց այս իրավիճակը կարող է ընկալվել նաեւ ճիշտ հակառակը, որ կատաղության ու սադրանքի եւ անկյունում ընկնելու զգացումով նա արտահայտվել է՝ ինչ կա իր մտքում եւ զգացմունքներում, չկարողանալով լինել ավելի զգույշ եւ ինքզինքը զսպել: Բայց արդյոք նրա մասին միայն ես, սփյուռքից Հայրենիք տեղափոխված շատ հայեր են այդպես մտածում:

Զարեհ Սինանյանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների մասին հարցս ուղղեցի «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանին։ Խաչատրյանը պատասխանեց. «Պարոն Զարեհ Սինանյանի գործողությունները ես շատ բացասական եմ գնահատում, դրանք պառակտիչ են հայ ազգի համար։ Պառակտման գործընթացը սկսվել է այս իշխանության ղեկավարման հետ զուգընթաց, երբ փակվեց սփյուռքի նախարարությունը։ Իսկ պարոնն, իմ խորին համոզմամբ, ավելի խորացրեց անդունդը Հայաստանի ու Սփյուռքի հայության միջեւ։ Գիտակցելով Սփյուռքի ներուժը եւ ազդեցությունը ողջ աշխարհում, իշխանական կլանը որոշել է հավերժ ընդհատել Սփյուռք-Հայաստան կապը` արտերկրի հայությանը ներկայացնելով եւ ընկալելով միայն որպես ֆինանսավորման աղբյուր։ Նախկինում սփյուռքի ֆինանսական ներուժը նույնպես անխղճորեն էր վատնվում, բայց գոնե նախկինում սփյուռքն իրեն անջատված, հեռացված ու օտարված չէր զգում մայր հողից, հայրենիքից, ներգրավվում էր մշակութային, տնտեսական, սպորտային, առողջապահական եւ այլ ոլորտների կյանքում։ Մինչդեռ այսօր այս իշխանությունն արդեն հասել է այն մակարդակին, որ սփյուռքի հայությանն անվանում է դավաճան ու հող հանձնող։ Համոզված եմ, որ սա ներել չի կարելի եւ հույս ունեմ, որ աշխարհասփյուռ հայությունը ճիշտ հետեւություններով կանցնի վճռական գործողությունների։ Սփյուռքի հայությունը փողի բանկ չէ, մեր նման հայեր են, որին ճակատագիրն է աշխարհով մեկ սփռել։ Հետեւաբար, մենք բոլորս ունենք նույն իրավունքները եւ նույն պարտավորությունները, անկախ Սինանյան Զարեհի թաքուն ցանկություններից»։

«Սինանյանը հայությունը պառակտում է՝ միացնելու տեղ։ Փաշինյանը պետք է անմիջապես Սինանյանին հեռացնի պաշտոնից եւ ինքն ել հրաժարվի»,-այսպիսին է California Courier թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի գնահատականը:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
16.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031