Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյանը՝ լրագրողի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու Ավինյանի ներկայացուցչի միջնորդության մասին

Մայիս 16,2023 23:15

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շատ քննադատվեց, որ առանց նախապես հերքում պահանջելու  լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ հայց ներկայացրեց՝ դատարանից հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջ ներկայացնելով, ինչի արդյունքում արգելանքի տակ առնվեցին լրագրողի գույքն ու դրամական միջոցները:

Լրագրողի ներկայացուցիչ  Արամ Օրբելյանը նկատում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով՝ զրպարտության կամ վիրավորանքի հայց ներկայացնելու որպես նախապայման չի նախատեսում, հիմնական դեպքերում, նման պահանջ ներկայացնելը. «Բայց դա չի նշանակում, որ նման փաստը չունի իրավական որեւէ արժեք, այլ գործընթացների տեսակետից: Քանի դեռ չենք  տեսել հայցադիմումը, չենք ստացել հայցադիմումի տեքստը, չեմ գնահատում՝ ինչն  են վիրավորական համարել, ինչն են զրպարտչական համարել: Ունենք ինչ-որ ընկալում, որ դա այդ տեսագրության հետ (խմբ. «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկման )կապված է, բայց կարող է  պարզվել, որ այլ նյութերի հետ է կապված, երբ ստանանք, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, հնարավոր կլինի գնահատել»:

Հիշեցնենք, որ լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցի մասով Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ փաստաբան Հարություն Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։

Փաստաբան Օրբելյանը այս փուլում չցանկացավ գնահատել Ավինյանի պաշտպանական կողմի գործիքակազմը, չմեկնաբանեց, թե ինչ է  փոխվել, որ Ավինյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ:

«Քանի դեռ չունենք՝ ինչ հայց է ներկայացված, ինչ էլ մեկնաբանեմ, կստացվի մեկնաբանում եմ ինչ-որ մեկնաբանություն: Որը, առնվազն փաստաբանի գործառույթ չէ»,- հավելեց Օրբելյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031