Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարդը մահացել, գնացել է, փակեք գործը»․ վկան՝ դատարանում հանկարծամահ եղած պրոդյուսերի մասին

Մայիս 16,2023 19:20

Դատական նիստի ժամանակ հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նիստն էր այսօր։ Արմեն Գրիգորյանի որդին դատարանից պահանջում է արդարացնել հորը։

Այսօրվա դատական նիստում գործով վկա Հունան Հակոբյանն ասաց․«Մարդը մահացել, գնացել է, փակեք գործը, աստված թող դատավոր լինի։ Ես ուրախ կլինեի, եթե ինքը կենդանի լիներ, կուզեի մի երկու բառ ասել՝ թե, այ ախպեր ջան, Շիրակի մարզի ժողովուրդը որտե՞ղ ես տեսել թուրք։ Ես հպարտ եմ որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ շիրակցի եմ։ Մինչեւ սրտիս խորքը վիրավորվել եմ Արմեն Գրիգորյանի խոսքերից, երբ շիրակցիներին թուրք է անվանել։ Շիրակցի, կոտայքցի, գեղարքունիքցի, սյունիքցի․․․ պետք չէ էդպես»։

Վկան ասաց, որ ինքն անձամբ էր գնացել Գրիգորյանին տեսնելու, երբ ընդդիմադիրները հանրահավաք էին անում Շիրակի մարզում․«Գնացել էի տեսնեի, ասեի՝ ես էլ եմ հայ, դու էլ ես հայ, հիմա դու իմ մեջ ի՞նչ թուրք ես տեսել, որ ասել ես Շիրակի մարզի ժողովուրդը թուրք է։ Ինչի՞ եմ թուրք»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը վկայից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ իրեն հրավիրել են դատարան՝ որպես վկա, վերջինս պատասխանեց՝ չգիտեմ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031