«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2023 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։
Հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։ Հեռուստաալիքների նոր դասավորությանը կարող եք ծանոթանալ www.tna.am կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։
Ելնելով օրենքի պահանջներից, հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևյալ հերթականությամբ.
Մայրաքաղաքում.
Կարդացեք նաև
- «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր
- «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր
- «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր
- «ՇԱՆԹ» ծրագիր
- «Ա-ԹԻՎԻ» ծրագիր
- «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր
- ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-
- «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ծրագիր
- «ՆՈՒՌ» ծրագիր
- «ԲՈՒՆ ԹԻ ՎԻ» ծրագիր
- «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիր
- «5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագիր
- «21 ԹԻՎԻ» ծրագիր
- «ԱՌԱՋԻՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱԼԻՔ» ծրագիր
- «ՌՏՌ – ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր
- «ՌՈՍԻՅԱ-Կ» ծրագիր
- «ՄԻՐ» ծրագիր
- «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» ծրագիր
ՀՀ մարզերում.
- «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր
- «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր
- «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր
- «ՇԱՆԹ» ծրագիր
- «Ա-ԹԻՎԻ» ծրագիր
- «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր
- ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-
- Մարզային ալիք
- «ՌՏՌ – ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր
Խնդիրներ առաջանալու դեպքում տեխնիկական խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ