Ermenihaber. Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել սոցցանցերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածող «սադրիչ գրառումներ» կատարողների դեմ։
Մասնավորապես հաղորդվում է, որ դատախազությունը սոցիալական ցանցերի օգտահաշիվների նկատմամբ հետաքննություն է սկսել՝ նշելով, որ դրանք ընտրությունների արդյունքներին և երկրաշարժի գոտում գտնվող ընտրողներին ուղղված «սադրիչ գրառումներ» են, որոնք հրապարակայնորեն կեղծ տեղեկություն են տարածում։ Այդ ապատեղեկատվությունն էլ խաթարում է հասարակական կարգն ու անդորրը և ապակողմնորոշում լայն զանգվածներին։
Արդեն հայտնի է դարձել, որ նմանատիպ հետաքննություն է սկսվել դերասանուհի Զեյնեփ Բեշերլիի նկատմամբ։