Ermenihaber. Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում անդրադարձել է Թուրքիայի համապետական ընտրություններին:
Ի աջակցություն քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը նաև ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածուն է, Դեմիրթաշը գրել է. «Հուսահատություն չկա: Շատ անգամ ենք հաղթել, այս անգամ էլ կհաղթենք»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայացել էին նախագահական 13-րդ և խորհրդարանական 28-րդ ընտրությունները։
Իսկ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները պաշտոնապես հայտնել էր, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ 50%+1 քվե։ Ուստի նախագահական ընտրությունները տեղափոխվեցին 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։