Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործունեության, ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների թեմայով վերապատրաստման դասընթաց է անցկացվել ՔԿ քննիչների համար

Մայիս 16,2023 14:19

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային բյուրոյի միջև ծավալված սերտ համագործակցությունը շարունակվում է։

Դրա շրջանակում մայիսի 15-ին ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել է համատեղ դասընթաց-վերապատրաստում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործունեության, ՀՀ-ում քրեական վարույթներով ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների, դրանց հետ կապված պրակտիկ աշխատանքների և խնդիրների քննարկման, փորձի փոխանակման թեմատիկայով։
Դասընթաց-վերապատրաստումն ուղղված էր քննչական հարցումների, իրավական փոխօգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, որը կօգնի հանցագործությունների հնարավորինս արագ բացահայտմանը, քննությանը հետաքրքրող հարցերի կապակցությամբ տվյալների փոխանակման օպերատիվության բարձրացմանը, նախաքննությունից թաքնվող հանցագործների հայտնաբերմանը։

Դասընթացը վարել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգը։

Իրենց բացման խոսքում պարոն Արսեն Այվազյանն ու տիկին Հեդեր Բերգը կարևորել են նման ծրագրի իրականացումը ՀՀ և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև գործակցության խորացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, փորձի և տեղեկատվության  փոխանակման տեսանկյունից։

Վերապատրաստման դասընթացում ընդգրկվել են ՀՀ քննչական կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, տեղակալներ, քննիչներ։

Վերջիններիս փոխանցվել է անհրաժեշտ տեղեկատվություն ՀԴԲ-ի կառուցվածքի, գործունեության սկզբունքների, վերջինիս կողմից քննվող հանցատեսակների, ՀԴԲ աշխատակիցների կողմից հանցագործների բացահայտման և հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների առանձնահատկությունների, այդ նպատակով իրականացվող հաղորդակցության և համագործակցության ձևաչափերի մասին։

Քննարկվել են նաև քննչական հարցումների ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին, հարցումների մերժման հիմքերին, փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակի բարձրացման կառուցակարգերին, ինչպես նաև ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև համագործակցության ուղղություններին, եղանակներին առնչվող հարցեր։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031