Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել է ռեկորդային քանակի՝ 2734 կգ կոկային, որը Էկվադորից տեղափոխվում էր Հայաստան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Իտալիայի համապատասխան գերատեսչությանը:
Արգելված ապրանքն առգրավվել է Ջիոյա Տաուրո քաղաքի նավահանգստում: Թմրանյութը եղել է սառեցված տեսքով՝ 12 մետրանոց փաթեթի մեջ՝ 78 տոննա բանանի բեռի մեջ: Բեռը պետք է Հայաստան մտներ Բաթումի նավահանգստից:
«Կոկայինը հայտնաբերվել է … բարդ սկաներների և Ջոէլ շան օգնությամբ: Առգրավված թմրանյութը, որը եղել է չափազանց մաքուր և իդեալական վիճակում, թմրավաճառներին կարող էր բերել 800 մլն եվրո եկամուտ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Թմրամիջոցի տեղափոխման և հետագա ոչնչացման համար գործի է դրվել ֆինգվարդիայի ավելի քան 30 աշխատակից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ