Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 16,2023 13:27

Երևան քաղաքում՝
Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 18-19-ին հնարավոր է, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ին առանձին շրջաններում, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 18-19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-21-ին՝ նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29.8°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 6.8°C (1994թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 16.4°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031