Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայքէջում քաղաքացին արդեն անձնական գրասենյակ ունի

Մայիս 16,2023 12:58

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում արդեն ներդրվել է անձնական գրասենյակ՝ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով քաղաքացիները գրանցվելով, նույնականացվելով, համաձայնություն տալով կայքի օգտագործման պայմաններին՝ հնարավորություն են ստանալու անմիջապես՝ ինքնաշխատ եղանակով ծանոթանալ իրենց նկատմամբ առկա կատարողական վարույթներին:

Նախկինում քաղաքացին, ենթադրենք, պետք է 10 վարույթով կատարեր վճարումներ, որոնցից յուրաքանչյուրի համար աշխատակիցը գործողություններ էր կատարում, այս նոր փոփոխությամբ՝ աշխատակիցը մեկ գործողությամբ ընդհանուր գումարը գանձում է, որը խնայում է, և՛ աշխատակցի, և՛ քաղաքացու ժամանակը: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը՝ անդրադառնալով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բարելավմանն ուղղված փոփոխություններին:

Խաչատուր Իգիթյան

Նրա հավաստիացումներով, համակարգն արդեն մեկ շաբաթ է՝ այս ծրագրով է աշխատում և արդյունքները տեսանելի են, նվազել են քաղաքացիների դժգոհությունները, բարձրացել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը: Արդյունքում ակնկալում են բարելավել քաղաքացիներին մատուցող սպասարկումների որակը և «մոռացնել տալ գոյություն ունեցող հերթերը»: Գրասենյակում օրական սպասարկվում է 600 քաղաքացի:

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում արդեն ներդրվել է անձնական գրասենյակ՝ էլեկտրոնային հարթակը, որի միջոցով քաղաքացիները գրանցվելով, նույնականացվելով, համաձայնություն տալով կայքի օգտագործման պայմաններին՝ հնարավորություն են ստանալու անմիջապես՝ ինքնաշխատ եղանակով ծանոթանալ իրենց նկատմամբ առկա կատարողական վարույթներին, հետևել կատարողական գործողությունների ընթացքին, ներբեռնել, ծանոթանալ որոշումներին: Ասեմ ավելին՝ ամբողջական կամ մաս-մաս վճարումներ կատարելու դեպքում հետևել վճարումների շարժընթացին, անգամ ամբողջությամբ պարտավորությունը կատարելու դեպքում հետևել ապաարգելադրման գործընթացին: Այս գործիքի նպատակն է քաղաքացուն դարձնել իր կատարողական վարույթների մասնակից՝ հսկելիության տեսանկյունից և ապահովել մատչելիությունը ցանկացած տեղեկատվություն ստանալու համար»,-նշեց գլխավոր հարկադիր կատարողի օգնական, մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը:

Վարդուհի Պետրոսյան

Նա տեղեկացրեց, որ համակարգի գործունեության մեկ տարվա ընթացքում՝ գործարկման մեկնարկին, օգտվողները 2000 հոգի էին, այսօր այն հատել է 7000-ի սահմանը: Պետրոսյանի խոսքով, այս դինամիկան խոսում է այն մասին, որ քաղաքացիների շրջանում մեծացել է էլեկտրոնային գործիքների կիրառելիության նկատմամբ հետաքրքրությունը, թեպետ դեռևս քաղաքացիների մի հատված էլ նախընտրում է ֆիզիկապես ծառայություն ստանալ հենց գրասենյակում:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031