Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորի անաչառությունը կասկածի տակ է դրվում»․ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների գործով դատավորին բացարկ հայտնվեց

Մայիս 16,2023 13:02

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր ընթանում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Պատասխանող, Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանի փաստաբանը գործը քննող դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Հիմնավորումն այն է, որ դատավորի անաչառությունը կասկածի տակ է դրվում։

Մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց, որ ներկայացված բացարկի միջնորդությունը անհիմն է եւ ենթակա մերժման։ Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզի Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Արևաբույր համայնքում. 4 ավտոմեքենա. 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր. շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ. ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով. 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031