Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք Արգել համայնքի տարածքում։ Անհայտ անձը կամ անձինք, դեռևս չպարզված հանգամանքներում վնասել են 1986 թ․ կառուցված ԵԱԶ (Երկրորդ աշխարհամարտում զոհվածների) հուշահամալիրը։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նյութեր է նախապատրաստում ՀՀ ՆԳՆ դիմելու, կատարվածը բացահայտելու համար:
Միևնույն ժամանակ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դատապարտում է հուշարձանների հանդեպ նմանօրինակ դրսևորումները, կոչ անում քաղաքացիներին՝ հարգանքով վերաբերվել պատմամշակութային արժեքներին՝ ճանաչել, պահպանել, ժառանգել սերունդներին:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն