Գործադիրում չեն կողմնորոշվում, թե Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային սահմանը փակելու հարցով որ պետական գերատեսչությունը պիտի զբաղվի։
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին հարցրել էինք՝ պատրաստվո՞ւմ են դիմել ԻԿԱՕ-ին այս հարցով, պատասխանել էին, որ դա իրենց գործառույթը չէ՝ ԱԳՆ-ինն է։ ԱԳՆ էինք դիմել՝ պարզելու, թե ինչ են անում Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու եւ անխոչընդոտ չվերթներ ապահովելու համար։ 5 օր անց ԱԳՆ-ն խնդիրը «գցել է» տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության վրա՝ ասելով, որ դա ՏԿԵ նախարարության գործառույթն է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: