Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո հարց ծագեց` արդյոք Նիկոլ Փաշինյանն ունի՞ նման իրավունք` ճանաչել որեւէ մեկի տարածքային ամբողջականությունը` խախտելով Հայաստանի եւ Արցախի իրավունքները, ՀՀ Սահմանադրությունը նրան չի՞ արգելում այդպիսի բան անել՝ հարցրինք սահմանադրագետ Վարդան Պողոսյանին։
«Բնականաբար, Հայաստանի վարչապետը նման իրավունք չունի: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը։
Ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանի նույնիսկ ամենա-ամենալեգիտիմ իշխանությունները, որեւէ ձեւով չեն կարող կանխորոշել Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է 1991-ին, եւ ես հուսով եմ, որ հիմա էլ տեր է կանգնելու իր իրավունքներին»,- պատասխանեց Պողոսյանը։
Ստացվում է, որ նման համաձայնագիր ստորագրելը ՀՀ Սահմանադրության խախտում է, հետեւաբար՝ նաեւ քրեորեն պատժելի արարք։ Պողոսյանն ասաց․ «Դա, միանշանակ, ՀՀ Սահմանադրության խախտում է: Դա, ըստ էության, պետական դավաճանություն է, թշնամու կողմն անցնել է»։
Կարդացեք նաև
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: