ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը դրական է արտահայտվել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մասին:
«Լավ [մտքերի] փոխանակում ունեցա արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ողջունել եմ ԵՄ խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումների վերսկսումը:
Քննարկել ենք դրա արդյունքներն ու առաջընթացը և մտքեր ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հարցում»,- գրել է Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Good exchange with FM @Bayramov_Jeyhun. Welcomed resumption of trilateral meetings hosted by @eucopresident, discussed its outcomes & way forward and exchanged views on EU-Azerbaijan relations. The EU continues engagement towards lasting peace and security in the South Caucasus. pic.twitter.com/SbvlD3Aa0M
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) May 16, 2023