Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի երկու քաղաքացի՝ Հայաստանի հատուկ ծառայությունների համար լրտեսություն կատարելու մեղադրանքով:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել է 1980թ. ծնված Ռաշադ Ահմեդովը, որը կասկածվում է պետական դավաճանության և երկրի դեմ ահաբեկչական գործողություններ ձեռնարկելու մեջ: «Ահմեդովն ապրել է երրորդ երկրի տարածքում և կատարել է Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության, Ահմեդովը իր առջև դրված հանձնարարությունները կատարելու համար հավաքագրել է 1991թ. ծնված Ռովշան Ամիրովին և մի քանի այլ անձանց, որոնք պատրաստել են տեսանյութեր՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչերով, տարածել են այդ տեսանյութերը Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից բացված յություբյան ալիքում և այլ սոցիալական ցանցերում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ