Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անընդունելի է համարել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:
Հաջիզադեն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում հայտնի է:
«ԵՄ դեսպանի այդ պնդումները, ինչը փորձ է միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին՝ ի հեճուկս միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, անընդունելի են: Ղարաբաղի շրջանն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և ինչպես և Ադրբեջանում ապրող մյուս էթնիկ փոքրամասնությունները, երկրում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվի մեր երկրի օրենսդրության շրջանակում: Ոչ մեկը չպետք է խոչընդոտի ադրբեջանական կողմի ջանքերին՝ երկխոսելու հայ բնակչության հետ, և պետք է վերջ տրվի մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- ասել է Հաջիզադեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ