Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բացահայտ կերպով անտեսվում է՝ հաշվի չառնելով Բաքվի հայատյաց քաղաքականությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 16,2023 11:02

Շառլ Միշելի գնահատմամբ «բաց, անկեղծ ու արդյունքին միտված քննարկման» արդյունքները մտահոգիչ են հայերիս համար եւ սպառնում են մեր պետական-ազգայինանվտանգությաննուտարածքայինամբողջականությանը։

Շառլ Միշելը նաեւ հայտարարել է, որ շարունակել են քննարկումները «Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցի վերաբերյալ»: Փաստացի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բացահայտ կերպով անտեսվում է՝ հաշվի չառնելով Բաքվի վարած հայատյաց քաղաքականությունը, ռազմական ագրեսիան, խաղաղ բնակչության եւ առայսօր Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների նկատմամբ հանցագործ վերաբերմունքը, Արցախի ամբողջական շրջափակումն ու այնտեղ ապրողների հիմնարար իրավունքների ոտնահարումը, հայկական մշակույթի եւ ընդհանրապես հայկական հետքի ոչնչացումը։ Այլ կերպ ասած, բրյուսելյան հանդիպումից հետո արված հայտարարությունը շրջանցում է արդարություն եւ արդարադատություն հաստատելու անհրաժեշտությունը։ Ալիեւյան կլանի գործած հանցագործությունները Արցախյան երկրորդ պատերազմի օրերից մինչ հիմա պետք է համապատասխան իրավաքաղաքական գնահատական ստանան, հակառակ դեպքում՝ դրանք նախադրյալներ են ստեղծում հետագա հանցագործությունների եւ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների տարածքների շարունակական բռնազավթման համար։

Ակնհայտ է, որ Արեւմուտքի համար կարեւոր նշանակություն ունի արեւելքից հարավային ուղով «տրանսպորտային եւ տնտեսական կապերի» զարգացումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի տարածքով բոլոր հնարավոր՝ տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ ճանապարհների սառեցումը։ Շահերի համընկնումը թույլ է տալիս Ադրբեջանին առաջ քաշել տարածաշրջանից Հայաստանի գործոնը վերացնելուն ուղղված օրակարգը, իսկ Թուրքիային՝ կյանքի կոչելու «թուրանական միջանցքը»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031