ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը՝ Մնացական Ասատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ կրակոցների օրը՝ 2022 թվականի հունիսի 19-ի առավոտվանից, տանն է եղել, զբաղվել է տան գործերով: Կեսօրին (հստակ ժամը չի հիշում) իր տուն եկան Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը եւ Ապարանի գնդի հրամանատար, իր իմանալով՝ ներկայումս ՊՆ նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը։ Նրանք Ռազմիկ Պետրոսյանի ՊՆ համարանիշներով «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով էին եկել: Նստած տանը դեսից դենից՝ կենցաղային թեմաներով են զրուցել, հաց կերել։ Էդգարը իր ընտանիքի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ է, Ռազմիկը՝ նույնպես։ Հստակ ժամը չի հիշում, իրեն զանգահարեց… Իսկ թե ով է զանգահարել պատգամավորի եղբորը, ուր է գնացել նա եւ ինչի է ականատես եղել, ներկայացնում ենք բացառիկ փաստաթղթերով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ հունիսի 19-ին, հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էր 3 անձ՝ 27-ամյա պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը, որն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից էր, աշխատում էր «Գնթունիկ» սուպերմարկետում, եւ Սամվել Սանդրոյանը:
Դեպքից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար վիճաբանություն է սկսվել մի խումբ երիտասարդների եւ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ու Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատների միջեւ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։