Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասարակական-քաղաքական ցնցումներից խուսափելու նպատակով ընդունվել է ԱՀ նախագահի առաջարկը․ Սամվել Բաբայան

Մայիս 16,2023 10:26

Սամվել Բաբայանի հայտարարությունը «Արցախի ժողովո՛ւրդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաքի արդյունքների վերաբերյալ

Ս․թ․ մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել «Արցախի ժողովո՛ւրդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաք, որի ընթացքում հավաքի մասնակիցները, ընդունելի համարելով Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականը, հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՀ նախագահից պահանջելով համարժեք լիազորություններով ինձ նշանակել ԱՀ պետական նախարարի պաշտոնում։

ԱՀ նախագահի կողմից Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի միջնորդությամբ առաջարկվել է քննարկումներ ու խորհրդակցություններ սկսել քաղաքական բոլոր ուժերի հետ՝ ստեղծված իրավիճակից ելքերի շուրջ։

Բացառապես հասարակական-քաղաքական ցնցումներից խուսափելու նպատակով մեր կողմից ընդունվել է սույն առաջարկը՝ 10-օրյա ժամկետում քննարկումների միջոցով ելքեր գտնելու պայմանով։

Խորհրդակցություններից հետո հանդես կգամ քննարկումների բովանդակության և հետագա քայլերի վերաբերյալ հայտարարությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031