«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը կրկին նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատալ, որ հնարավոր է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը:
Ի պատասխան լրագրողի հարցին Բրյուսելում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին հարցին՝ Փաթելը նշել է. «Լրացուցիչ որևէ գնահատական չունեմ այս առնչությամբ։ Կողմերը կարող են իրենք մեկնաբանություններ անել այս կապակցությամբ: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այս բանակցությունների կողմ չի եղել: Սակայն հաշվի առնելով, որ դրանք այն բանակցությունների շարունակությունն են, որոնք մենք հյուրընկալել էինք Արլինգթոնում՝ նշեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք կարևոր առաջընթաց էին, և գտնել, որ այս երկու երկրների միջև հնարավոր է կայուն խաղաղություն»,- ասել է պետքարտուղարության փոխխոսնակը: