Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 8-14-ը. (2023թ․)
Սևանա լճի մակարդակը մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.43մ (14.05.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15սմ-ով։
Ոռոգման նպատակով մայիսի 14-ից սկսած Սևանա լճից իրականացվել է ջրառ և լճից բացթողնված ջրի չափաքանակը մայիսի 14-ին կազմել է 0.814մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.270մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 14-ը ներառյալ՝ 42.563մլն. մ³:
Կարդացեք նաև
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC