Այսօր երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատավարությունն էր դռնփակ նիստով: Կալանքի ժամկետն ավարտվել էր ժամը 16-ին, բայց այդպես էլ չէին շտապում նրան ազատել կալանքից: Դատավորը ի վերջո որոշեց 3 ամսով կալանքի ժամկետը երկարաձգել:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Հակոբ Ենոքյանն ասաց, որ բոլորին արդեն պարզ էր, որեւէ անակնկալ չկար. «Ըստ էության, մի բան հաստատվեց, որ դատավորի աթոռին նստած անձը այնպիսի գծեր անցավ, որ այլեւս հետ վերադարձ հնարավոր չի: Չգիտեմ հետո ինքը ոնց է նիստ անելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ