Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից կազմակերպված՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով:
Մհեր Գրիգորյանը շնորհավորել է ներկաներին Եվրոպայի օրվա առթիվ և նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է լինել Հայաստանի ամենախրթին բարեփոխումների կյանքի կոչման առանցքային գործընկերը: Փոխվարչապետն անդրադարձել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով դրա կիրարկման կարևորությունը երկրի զարգացման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է համագործակցել Արևելյան գործընկերության ձևաչափի շրջանակներում՝ գործադրելով առավելագույն ջանքեր ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ուղենշային նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ: «Արդեն իսկ հաստատվել են մի շարք ծրագրեր՝ աջակցելու փոքր ու միջին ձեռնարկություններին, խթանելու նորարար կրթությունը, նպաստելու Սյունիքի մարզի դիմակայունության ամրապնդմանն ու Երևանի կայուն զարգացմանը»,- ասել է փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է տարածաշրջանային բարդ զարգացումների համատեքստում ԵՄ գործընկերների ներդրումը՝ կայուն խաղաղություն կերտելու Հայաստանի ջանքերին աջակցելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն