Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն է սպառազինության մատակարարման պարտավորությունը չկատարողներից մեկը․ Գրիգորյանը հերքում է ՊՆ-ին. Civilnet

Մայիս 15,2023 18:15

Civilnet. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2023-ի մայիսի 13-ին «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրած սպառազինությունը, որի համար արդեն վճարել է։

Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասի՞ն է, որը չի իրագործվել, Գրիգորյանը պատասխանել է․ «Մի քանի նման պայմանագրերի մասին, այն միակը չէ»։

2022-ի սեպտեմբերի 29–ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը։

Հաջորդ օրը պաշտպանության նախարարությունը փաստացի հերքել էր այս տեղեկությունը։

Մինչդեռ Արմեն Գրիգորյանը «Նովայա գազետա Եվրոպա»-ին տված հարցազրույցում հաստատել է, որ սպառազինության մատակարարման պարտավորություններ չկատարողը հենց Ռուսաստանի Դաշնությունն է։

Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031