Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան․ «Կփակենք բոլոր պետական դռները, որ ստիպենք պատասխանները տան»

Մայիս 15,2023 17:58

Այսօրվանից սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ, խնդրելու եմ գործող նախագահին, որպեսզի սկսի կոնսուլտացիաներ։ Այս մասին այսօր Արցախի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության կազմակերպած «Ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» հրավիրված հանրահավաքում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Իր ելույթի սկզբում նա ասաց, որ երեւի միակն մարդն է Արցախում, որ երբ հանրահավաքին հրավիրում են՝ գնում է, եթե խոսք են տալիս, ելույթ է ունենում։

Հանրահավաքում, հիշեցնենք, պահանջ է ներկայացվել Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար։ Արթուր Թովմասյանը միջնորդական առաքելություն է ստանձնել հանրահավաքի մասնակիցների եւ ԱՀ նախագահի միջեւ՝ քաղաքական խորհրդակցություններ սկսելու Սամվել Բաբայանին ԱՀ պետական նախարարի պաշտոնում նշանակելու պահանջի վերաբերյալ։

Թովմասյանն ասաց, որ ծանոթ է Սամվել Բաբայանի ճանապարհային քարտեզին, մյուս կողմի ճանապարհային քարտեզին էլ է ծանոթ, թե որն է իրատեսական՝ կպարզեն քննարկումների ժամանակ։

«Ժողովուրդ, ոչ ոք ձեզ չի ասում, թե ինչ է ասել Շառլ Միշելն Ալիեւին եւ Փաշինյանին։ Ալիեւի եւ Փաշինյանի հետ խոսել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մասին, նրա ժողովրդի մասին, անվտանգության իրավունքի մասին, ոչ թե ինքնորոշման իրավունքի մասին։ Դա Շառլ Միշելը չէ, դա արեւմուտքի հավաքական կարծիքն է, դա ԱՄՆ, Ֆրանսիան է, որոնք երկուսն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են։ Իսկ Արցախի հիմնախնդրի լուծման բանալին տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ ՌԴ-ի կարծիքը նույնպես պարզ է»,-ասաց Թովմասյանը։

Որոշ ժամանակ անց Սամվել Բաբայանն առաջարկեց 30-45 րոպե էլ սպասել Արցախի նախագահի պատասխանին՝ խորհրդակցությունների վերաբերյալ․ «Այնուհետեւ մի մարդու նման, եթե ժողովուրդը կմնա տեղում, չի ցրվի եւ կցանկակա, որ խնդիրները լուծվեն, կփակենք բոլոր պետական դռները, որ ստիպենք պատասխանները տան։ Մենք խնդրել ենք, որ մեր հարցերի պատասխանները տան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել https://www.aravot.am/2023/05/15/1341191/ հայտարարությամբ, ասելով՝ առաջնորդները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) եւ Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031