2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությանն ուղարկած հարցերի պատասխանները ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անցած հինգշաբթի եւ ուրբաթ օրն է ստացել, այն էլ այն բանից հետո, երբ դիմել է Նիկոլ Փաշինյանի թիկնապահի օգնությանը՝ հարցման գրավոր տեքստը նրան է փոխանցել. այս մասին պատգամավորն այսօր հայտնեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվեց եւ ընդունվեց Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Պատգամավորը Հայաստանում ռելոկանտների թվի եւ այդ խավի սահմանման մասին ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանից տեղեկություններ էր հարցնում:
Արթուր Խաչատրյանը նաեւ նկատեց՝ ԿԲ-ի ներկայացրած հաշվետվության մեջ մի հետաքրքիր դիտարկում կա, ըստ որի՝ «կոշտ գներ» ունեցող ապրանքների գները քիչ են ընկնում, բայց դրանց կշիռը սպառողական զամբյուղում նվազում է. խոսքը չկարգավորվող ծառայությունների եւ ոչ պարենային ապրանքների մասին է: Պատգամավորը ենթադրեց, որ մեծանում են պարենային ապրանքների վրա կատարվող ծախսերը եւ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կգնահատեք այն հասարակությունը, տնտեսությունը, բարեկեցության առումով, որտեղ գնալով ավելի մեծանում են պարենային ապրանքների վրա կատարված ծախսերը:
Մինչ ԿԲ փոխնախագահը կպատասխաներ, հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավորներից ռեպլիկ նետեցին: Ի պատասխան Արթուր Խաչատրյանն ասաց. «Չէ, դա նշանակում է՝ բարեկեցության անկում եւ աղքատության աճ»:
Կարդացեք նաև
Պատգամավորը նաեւ Հայաստանում ժողովրդագրական պատկերի փոփոխություն է արձանագրել. 2022 թվականին Հայաստանի անձնագիր ունեցողների թիվը պակասել է մոտ 28 հազար մարդով, ոչ հայկական անձնագիր ունեցողների թիվն ավելացել է մոտ 32 հազար մարդով: Այսինքն, հայերն արտագաղթում են, ոչ հայկական անձնագիր ունեցողները ներգաղթում են:
Ռելոկանտների հստակ թվեր, ըստ ԿԲ փոխնախագահի, չկա, կան գնահատականներ: Օրինակ, մինչեւ 2022 թվականի փետրվարի 24-ը ունեցել ենք գրանցված, ոչ ռեզիդենտ, 5 հազար աշխատակիցներ, իսկ դեկտեմբերի վերջին՝ 15 հազար: Բայց ռելոկանտների քանակն ավելի մեծ է՝ 50-60 հազար մարդ: Անցած տարվա ապրիլ ամսից, Հայաստանում ամսեկան մոտ 300 ընկերություն է գրանցվում՝ IT ոլորտի, որտեղ միջին աշխատավարձը չորս անգամ ավելի մեծ է, քան Հայաստանում:
ԿԲ փոխնախագահի այլ արձագանքները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ամբողջ ռուսական և ադրբեջանական մամուլը Արթոիր Խաչատրյան է ցիտում զենքի առևտրի հետ կապված ռուսական դիրքորոշումը կրկնելու և վերարտադրելու համար։ Հիրավի իրական դաշնակցականի երազանքն է Ադրբեջանական մամուլի էջերից չիջնելը հայաստանի իշխանություններին ռուսական տեսակետից քլնգելու համար