Անցնող շաբաթ շարունակվել են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր․ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 12-ին Խնածախ և Վաղատուր գյուղերում էր։
Նա հանդիպել է բնակիչներին, խոսել նրանց հետ իրենց հուզող հարցերի ու բնակավայրերի խնդիրների մասին:
Մարզպետը եղել է նաև երկու գյուղերի դպրոցներում։
Շրջելով Խնածախում և Վաղատուրում՝ մարզի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի տարբեր ենթակառուցվածքների վիճակին։
Կարդացեք նաև
Խնածախում Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև 102-ամյա Աղունիկ Ղազարյանին։
Մայիսի 13-ին Սյունիքի մարզպետը եղավ Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում։
Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։
Մայիսի 14-ին Ռոբերտ Ղուկասյանը Տեղ գյուղում էր։
Նա հանդիպում է ունեցել բնակիչների հետ ու լսել նրանց, այցելել նաև Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոց, գյուղի մանկապարտեզ, երկրագիտական թանգարան և «Փառքի սրահ»։
Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային այցը Տեղ համայնք առաջիկայում կշարունակվի, մարզպետը կկատարի նաև քաղաքացիների ընդունելություն, որի մասին նախապես տեղեկություն կտրվի։
Սյունիքի մարզպետի աշխատակազմ