Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանեք սննդամթերքի անվտանգության կանոնները թունավորումներից խուսափելու համար. ՍԱՏՄ

Մայիս 15,2023 16:27

Շուտով կավարտվի ուսումնական տարին և ամառային սեզոնը կազդարարի տարբեր ավարտական էքսկուրսիաների մեկնարկը, որոնք նաև բնության գրկում բացօթյա խնջույքների առիթ են:

Սպասվող միջոցառումներին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված խնդիրները, ինչպես նաև թունավորումներից խուսափելու, երեխաների առողջությունը չվնասելու նպատակով՝ հորդորում է ուսուցիչներին և ծնողներին պահպանել սննդամթերքի անվտանգության մի շարք պարզ կանոններ և հատուկ ուշադրություն դարձնել ձեռք բերվող սննդամթերքին ներկայացվող որոշ պահանջների.

  • համոզվեք, որ սննդամթերքը թարմ է,
  • նայեք պիտանիության ժամկետներին,
  • համոզվեք, որ գնման պահին սննդամթերքը պահվում էր մակնշմանը համապատասխան ջերմային ռեժիմում,
  • մի գնեք սննդամթերք փողոցից,
  • մի գնեք սննդամթերք, որը չունի մակնշում,
  • միս գնելուց պահանջեք անասնաբուժական ձև N5 վկայականը։

Փոխադրամիջոցով տեղափոխվող սննդամթերքն անհրաժեշտ է պահել փակ տարաներում, բացառել հում և պատրաստի սննդամթերքի շփումը։

Հորդորում ենք հատուկ ուշադրություն դարձնել հատկապես արագ փչացող սննդամթերքին (կաթնամթերք, մսամթերք, ծովամթերք, կրեմային հրուշակեղեն, ըմպելիքներ, արագ սառեցրած մթերք և այլն), որոնք ենթակա չեն պահման առանց սառնարանային պայմանների: Հատկապես արագ փչացող սննդամթերքի պահպանման պայմաններն ու ժամկետները խախտելու դեպքում, դրանցում կարող են զարգանալ ինչպես մթերքի փչացմանը նպաստող, այնպես էլ սննդային թունավորումներ և աղիքային սուր վարակիչ հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ:

Առաջարկում ենք կենդանական ծագման սննդամթերքը (միս, ձուկ, ձու, մայոնեզ, կաթնամթերք և այլն) անպայման պահել-տեղափոխել սառնարան-պայուսակներում, որոնցում ջերմաստիճանային ճիշտ պայմաններ (-2 – +4) կապահովվեն:

Կրեմային հրուշակեղենից առհասարակ հրաժարվեք և խուսափեք ճաշակել բարձր ջերմաստիճանի տակ եղած աղցաններ:

Անհրաժեշտ է նաև տեղում՝ բնության գրկում, հետևել պատրաստվող սննդամթերքի հիգիենայի պահանջներին, պատրաստման ջերմաստիճաններին և տևողությանը։ Նախքան երեխաներին միրգ-բանջարեղեն մատուցելը՝ պետք է պատշաճ լվանալ դրանք խմելու հոսող ջրով և ցանկացած սննդամթերք պատրաստել-օգտագործելուց առաջ, խաչաձև աղտոտումից (ձեռքերի վրա գտնվող բակտերիաներն ու վիրուսները մթերքին փոխանցելուց), խուսափելու նպատակով՝ օճառով լվանալ ձեռքերը:

Հաշվի առնելով սննդային թունավորումների ժամանակ հավի մսի ռիսկայնությունը՝ առաջարկում ենք հավի մսից պատրաստվող կերակրատեսակների ժամանակ առավել ուշադիր լինել, ինչպես պատրաստման հիգիենային՝ խաչաձև աղտոտում (ոչ պատշաճ լվացված և ախտահանված ձեռքեր, հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործվող գույք), այնպես էլ պատրաստման ջերմաստիճանին և տևողությանը (մսի խորքում ջերմաստիճանը պետք է հասցնել 65-700C)։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում պահպանել նշված կանոնները՝ թունավորման հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031