Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում, շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի: Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ինչ նկատի ունեիք, երբ նշեցիք «կողմերը պետք է հետ քաշեն զորքերը, երբ Հայաստանի զորքը Հայաստանի տարածքում է», -նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ մամուլի ասուլիսում, որ նվիրված էր Եվրոպայի օրվան:
«Ինչ վերաբերում է ժամանակացույցին, այս ամենն, իհարկե, կախված է բանակցություններից: Տեսնենք, հուսով եմ՝ երեկվա հանդիպումը շատ թարմ նկարագիր է տվել բոլոր քննարկվող հարցերին: Մի շարք հարցեր հետագա քննարկման կարժանանան այլ մակարդակներում: Հուսով եմ՝ շուտով կհանգենք որակյալ լուծման, և սա էլ կհանգեցնի հարգանքի տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը ենթադրում է զորքերի հանում»,-ասաց նա:
Ճշտող հարցին, թե ո՞ր հատվածներում հայկական զորքերը պետք է հետ քաշվեն, Վիկտորինը պատասխանեց. «Ոչ մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա լսել եմ բանակցություններից»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ՖԲ էջից