Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թող իրենք իրենց պարտականությունների մասին մտածեն, ոչ թե իրենց անբաշարության մասին ողբան». Արթուր Խաչատրյանն՝ Արմեն Գրիգորյանին

Մայիս 15,2023 15:34

«Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, քանի որ Հայաստանը չի ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել է Ռուսաստանին։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԽ քարտուղարի այդ հայտարարությանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Եթե Ռուսաստանը տասնյակ տարիներ սպառազինության հետ կապված իր ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարում էր, հիմա չի կատարում, դա ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունն ու անընդունակությունը։ Եթե ես գնամ տուն՝ լացեմ ու ասեմ, որ հաց վաճառողը ինձ հաց չի վաճառում, երեխեքը սոված են, ես իրավունք ունե՞մ հայր կամ ամուսին կոչվելու։ Ի՞նչ է նշանակում… Թող իրենք իրենց պարտականությունների մասին մտածեն, ոչ թե իրենց անբաշարության մասին ողբան և ուրիշներին մեղադրեն»:

Հիշեցնենք, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում դաշնակից երկրների կողմից։

Ընդդիմադիր գործիչը նկատում է՝ ռուսական կողմի քաղաքականության վերաբերյալ շատ վերապահումներ ունեն, բայց ավելի շատ վերապահումներ ունեն հայկական իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հայտարարել է, որ հայկական զորքերը գտնվում են ադրբեջանական սահմանին՝ 1-2 կետով: Թե ինչի՞ մասին է խոսել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Արթուր Խաչատրյանը լիազորված չէ մեկնաբանել, բայց նա գտնում է, որ տիկին Վիկտորինը ամենաշատն է նպաստում՝ Հայաստանում հակաեվրոպական տրամադրությունների առաջացմանը:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031