ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը ցանկանում է տրամադրել հետևյալ պարզաբանումը այսօրվա մամուլի ասուլիսի կապակցությամբ։ Ներկայացնում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդների վերաբերյալ հարցի ճիշտ պատասխանը.
«Զեկույցները չեն տրամադրվում Հայաստանին։ Դրանք չեն տրամադրվում Ադրբեջանին, և չեն տրամադրվում Հայաստանին։ Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք [դիտորդները] տեսնում։ Բնական է, որ նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրան կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Ինչը բավականին տրամաբանական գործոն է։ Նրանք ներկա չեն եղել «հողի վրա» վերջին ներխուժման և բախումների ժամանակ… երբ ներխուժումը տեղի ունեցավ։
Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ-որ բան է տեղի է ունենում»։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն