Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած, սա համատեղ աշխատանք է. ԵՄ դեսպան

Մայիս 15,2023 15:22

Մեր առաջարկը տնտեսության զարգացման վերաբերյալ առաջնահերթային, դրոշակակիր ծրագրերին է վերաբերվում: Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ նշելով, որ տնտեսության վերաբերյալ հարցերն իրեն ուրախացնում են :

«Սա համատեղ նախաձեռնություն է, որտեղ ԵՄ-ն մասնակցել է փոքր մասով՝ դրամաշնորհներով և վարկերով եվրոպական բանկերի կողմից, մասնավորապես ԵԶՎԲ-ի և նպատակ կա նաև մասնավոր ներդրումներ այստեղ ներգրավել: Կրկնեմ, ես 2,6 մլրդ չունեմ դարակումս դրած, սա համատեղ աշխատանք է: Ես շատ հպարտ եմ և փոխնախարարն էլ նշեց Երևանում շրջող կանաչ ավտոբուսների մասին, սա տեսանելի նշան է մեր համագործակցության»,-ասաց նա՝ անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանին խոստացված 2,6 մլրդ եվրոյի աջակցությանը:

ԵՄ դեսպանի խոսքով, ԵՄ-ն ՀՀ կառավարության հետ առաջին համաձայնագիրն է կնքել ներդրումային պլանի հրապարակումից հետո, նաև նպաստում են կանաչ և խելացի ծրագրերի իրականացմանը, զգալի առաջընթաց կա ՓՄՁ-ների մասով, վարկային գծեր են առաջարկվում հայկական ընկերություններին. «Այստեղ էլ կան բավականին ծրագրեր, ՎԶԵԲ-ն ունի վարկային գիծ բացված հայկական ՓՄՁ-ների համար: Սրան ավելացված է նաև խորհրդակցական աջակցություն, այսինքն` հնարավորություն ծանոթանալու լավագույն փորձին՝ սեփական բիզնեսը ստեղծելիս:

Ինձ համար կարևոր բաղադրիչներից մեկն այն է, թե ինչ ենք մենք անում Սյունիքում: Սա մեր տնտեսական ներդրումային պլանի մասն է: Հիմա պետք է համապատասխան պայմանագրերը ստորագրվեն, ևս երկու ՔՈԱՖ կենտրոն Սյունիքում բացենք: Նպատակ ունենք Կապանում Թումո կենտրոն բացել, գյուղատնտեսական ծրագրեր կան: Այս բոլորը տնտեսական ներդրումային պլանի մասեր են: Պետք է ընդգծեմ, որ առաջընթաց կա, սա համատեղ նախաձեռնություն է ՀՀ իշխանությունների, բիզնես համայնքի և ԵՄ երկրների ու բանկերի միջև: Սա մի բան չէ, որ ԵՄ-ն խոսք է տվել և պետք է տա»,-ընդգծեց ԵՄ դեսպանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031